Վաշինգտոնում հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը

Վաշինգտոնում հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - 2012 թվականին նախատեսված ամերիկյան օգնության բաշխման մասին դեռ շատ վաղ է խոսել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեռևս շարունակվում են 2012 թվականի բյուջեի դիտարկման շուրջ աշխատանքները, և քանի դեռ բյուջեի նախագիծը չի հաստատվել, միջոցների հատկացման մասին խոսելը շատ վաղ է:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ 2012 թվականին ԱՄՆ-ն ծրագրում է Հայաստանին ռազմական օգնություն հատկացնել $ 8 միլիոն 750 հազարի չափով, իսկ Ադրբեջանին` $ 5 միլիոն 248 հազարի չափով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---