Լևոն Արոնյանը 4,5 միավորով գլխավորում է «Ամբերի» մրցաշարային աղյուսակը15 մարտի 2011 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Մոնակոյում ընթացող «Ամբերի» շախմատի մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը հանդիպել է Մագնուս Կարլսենի հետ (Նորվեգիա): Շախմատիստները կիսել են միավորները, ինչպես արագ շախմատում, այնպես էլ կույր շախմատի խաղում՝ վաստակելով մեկական միավոր: Կյուր շախմատի մրցաշարային աղյուսակում Արոնյանն այդ տուրից հետո առաջին տեղում է 2,5 միավորով: Արագ շախմատում Արոնյանը վաստակել է 2 միավոր և երրորդ տեղում է: Ընդհանուր առմամբ Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է «Ամբերի» մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր է վաստակել Կարլսենը, որը երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 4 միավորով: 4-րդ տուրում Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |