Ադրբեջանին ձեռնտու է շփման գծում լարվածության պահպանումը, վստահ է ղարաբաղցի պատգամավորը

Ադրբեջանին ձեռնտու է շփման գծում լարվածության պահպանումը, վստահ է ղարաբաղցի պատգամավորը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ բանակցություններ վարել, քանի որ բանակցային գործընթացը տանում է Արցախի Հանրապետության անկախության օրինականացման: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել բանակցությունների էությունը, քանի որ բանակցությունները տանում են Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչման, ինչի հետ Ալիևների կլանը չի կարող հաշտվել: Հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններով լարում է իրադրությունը ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծում և անընդհատ հանդես է գալիս ռազմական սպառնալիքներով»,- ասել է Աթանեսյանը` ավելացնելով, որ շփման գծում լարվածության պահպանումը ձեռնտու է Ադրբեջանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---