«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել

«Ժառանգություն» կուսակցության նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական տալ ու ապահովել առաջին անկախ ու արդար ընտրությունների անցկացումը: Նա նաև հայտարարել է, որ ծոմ է հայտարարում: Իր ակցիան Հովհաննիսյանն անվանել է «Ծոմ ազատության»: Ըստ նրա, երկրում այժմ ճգնաժամային իրավիճակ է և վճռական քայլեր են պահանջվում լուծելու համար առկա խնդիրները: Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորներին հայտարարել է նաև, որ այժմ ցանկանում է առանձնանալ իր ընտանիքի անդամների հետ և խոստացել է, որ առաջիկայում նրանք կրկին կհանդիպեն ու կքննարկեն հետագա գործողությունները:

Իր հերթին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել, որ Հովհաննիսյանի հայտարարությունը անակնկալ էր կուսակցության անդամների համար և որ նրանք չգիտեին նրա հացադուլ սկսելու մտադրության մասին: Ըստ նրա, այժմ կուսակցության ղեկավարությունը մտադիր է որոշել իր հետագա անելիքները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---