15 մարտի 2011 - 16:29 AMT
Միայն Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի լուծելու Արցախի տարածքների և անվտանգության հարցերը, հայտնել է Վահրամ Աթանեսյանը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման իրական ձևաչափը պետք է վերականգնվի, և Ղարաբաղը պետք է բանակցային գործընթացի լիիրավ կողմ դառնա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Նրա խոսքով, Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին բխում է հակամարտության էությունից, քանի որ խնդիրը չի կարող լուծում ստանալ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության: «Ոչ ոք չի կարող Ղարաբաղի ժողովրդի և ղեկավարության փոխարեն լուծել մեր տարածքների և անվտանգության հարցերը»,- ասել է Աթանեսյանը: Նրա կարծիքով, եթե Ադրբեջանն ընդառաջ գնա շփման գծում լարվածության մեղմացման վերաբերյալ միջնորդների առաջարկներին, ապա տեսանելի ապագայում կողմերը կարող են վստահության միջոցների ամրապնդման հասնել և առաջխաղացում ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում: