Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր երկրների, այդ թվում` Պարագվայի հետ

Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր երկրների, այդ թվում` Պարագվայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ձևավորմանը: Այդ ամենի համար, Հանրապետության ղեկավարն առաջին հերթին կարևորել է արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի հաստատումը, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու երկու երկրների, նրանց տնտեսությունների և փոխգործակցության ներուժի մասին համապարփակ տեղեկատվության փոխանակումը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել իր հարաբերությունները Հարավային Ամերիկայի բոլոր պետությունների, այդ թվում` Պարագվայի հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը և նախագահ Սարգսյանը կարևորել են նաև միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---