15 մարտի 2011 - 17:59 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն խուսափում է այցելել Ստեփանակերտ, քանի որ ոչինչ չունի ասելու Ղարաբաղին, վստահ է ԼՂՀ ԱԺ պատգամավորը

Այն, որ արդեն որերորդ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այցելելով տարածաշրջան, չեն մեկնում Լեռնային Ղարաբաղ, կարելի է բացատրել նրանով, որ միջնորդներն ասելիք չունեն պաշտոնական Ստեփանակերտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Եղանակային պայմանները մշտապես չեն կարող խանգարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին: Դա նշանակում է, որ միջնորդները ոչինչ չունեն ասելու ղարաբաղյան կողմին և խուսափում են Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպումից»,- ասել է Աթանեսյանը: