Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան չի հրաժարվի ԱԷԿ-ի կառուցման մտադրությունից

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան չի հրաժարվի ԱԷԿ-ի կառուցման մտադրությունից

PanARMENIAN.Net - Թուրքիան չի հրաժարվի >b>ԱԷԿ-ի կառուցման մտադրությունից, որն իրականացվելու է ՌԴ մասնակցությամբ, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ:

Առաջին թուրքական ԱԷԿ-ը նախատեսվում է կառուցել Մերսին նահանգում՝ 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Երկրորդ ԱԷԿ-ը նախատեսվում է կառուցել սևծովյան Սինոպ նահանգում, որի մասին բանակցություններ են ընթանում ճապոնական TEPCO և Toshiba ընկերությունների հետ:

Մի շարք բնապահպանական ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին հրաժարվել Մերսինում ԱԷԿ-ի կառուցման մտադրությունից, քանի որ այդ վայրը սեյսմիկ ակտիվության գոտում է գտնվում: Էրդողանն ասել է, որ ԱԷԿ-ը կկառուցվի անվտանգության բոլոր միջոցները հաշվի առնելով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---