Բրյուսելում ՀՀ վարչապետը հանդիպել է եվրոպական կառույցների ղեկավարների հետ

Բրյուսելում ՀՀ վարչապետը հանդիպել է եվրոպական կառույցների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, օրվա առաջին կեսին ՀՀ վարչապետի անունից ճաշկերույթ է կազմակերպվել` ի պատիվ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի։ Այսօր ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի, ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեի հետ։

Երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրախորհրդարանի անդամ Մայոր Օրեխայի հրավերով, կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահության անդամների հետ աշխատանքային ընթրիքի:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---