Ալի Բայրամօղլու. «Հայեր, ներե'ք մեզ» քարոզարշավը Թուրքիայում կոտրեց «Հայոց ցեղասպանություն» տերմինի տաբուն

PanARMENIAN.Net - Թուրք մտավորականության նախաձեռնած «Հայեր, ներե'ք մեզ» քարոզարշավի շնորհիվ Թուրքիայում հաջողվեց կոտրել երկրում առկա «Հայոց ցեղասպանություն» տերմինի տաբուն: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել թուրք քաղաքական վերլուծաբան Ալի Բայրամօղլուն: Նրա խոսքով, այդ քարոզարշավն օգնեց հաղթահարելու թուրքական հասարակության մեջ գոյություն ունեցող վախը` կապված «Ցեղասպանություն» բառի հետ:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվի Թուրքիայում, և որպեսզի Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն, վերականգնվի հայ-թուրքական բարեկամությունը»,- ասել է թուրք վերլուծաբանը` ավելացնելով, որ հասարակությունը պետք է ազդի կառավարության քաղաքականության վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---