UEFA-ի բոլոր հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով` ի հիշատակ Ճապոնիայում երկրաշարժի զոհերին

UEFA-ի բոլոր հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով` ի հիշատակ Ճապոնիայում երկրաշարժի զոհերին

PanARMENIAN.Net - Այս շաբաթ UEFA-ի հովանու ներքո կայանալիք բոլոր հանդիպումները կմեկնարկեն լռության րոպեով` ի օժանդակություն Ճապոնիային և ի հիշատակ Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերին, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:

«Ողջ եվրոպական ֆուտբոլային ընտանիքը կմիավորվի ֆուտբոլային դաշտերում, որպեսզի իր խորին ցավակցությունն ու աջակցությունը հայտնի Ճապոնիայի ժողովրդին: Մենք Ճապոնիային մեծ ուժ ենք ցանկանում այդ ողբերգության արդյունքում ծագած խնդիրների լուծման համար»,- հայտնել է UEFA-ի նախագահ Միշել Պլատինին:

Լռության րոպեով կմեկնարկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի չորս պատասխան հանդիպումները, Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի չորս պատասխան հանդիպումները և կանանց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի չորս առաջին հանդիպումները:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, երկրաշարժի ու ցունամիի արդյունքում Ճապոնիայում զոհվածների ու անհայտ կորածների թիվն անցնում է 10 հազարից: Ոստիկանությունը զգուշացնում է, որ խոսքը գնում է նախնական տվյալների մասին, և զոհերի թիվը կարող է աճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---