«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը մայիսի 10-ին մրցույթում հանդես կգա 4-րդ համարի ներքո

«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցը մայիսի 10-ին մրցույթում հանդես կգա 4-րդ համարի ներքո

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի մասնակիցների վիճակահանությունը կայացավ մարտի 15-ին Դյուսելդորֆում: Հայաստանը ներկայացնող Էմմին մայիսի 10-ին հանդես կգա 4-րդ համարի ներքո: Եվրոպայի մնացած 38 երկրներից և Իսրայելից եզրափակչի մասնակիցները կընտրվեն երկու կիսաեզրափակիչների արդյունքում: Ալեքսեյ Վորոբյովը մրցույթի առաջին կիսաեզրափակչում կներկայացնի Ռուսաստանը: Նույն օրը նախկին խորհրդային հանրապետություններից ելույթ կունենան նաև Ադրբեջանը (18), Վրաստանը (9) և Լիտվան (17):

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին: Այդ օրը բեմում ելույթ կունենան Բելառուսի (16), Լատվիայի (17), Մոլդավիայի (7), Ուկրաինայի (6) և Էստոնիայի (15) ներկայացուցիչները: «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին Դյուսելդորֆում, հաղորդում է Segodnya.ua-ը:

Հայ երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում հանդես կգա «Boom-Boom» երգով: Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում` SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման ճանապարհով` 50/50 հարաբերությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---