Լևոն Արոնյանը կույր շախմատում կիսեց միավորները Վասիլի Իվանչուկի հետ

Լևոն Արոնյանը կույր շախմատում կիսեց միավորները Վասիլի Իվանչուկի հետ

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին կայացավ «Ամբեր» ավանդական առաջնության չորրորդ տուրը: Լևոն Արոնյանի մրցակիցը ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկն էր:

Շախմատիստներն առաջին պարտիան անցկացրեցին կույր շախմատում: Արոնյանը սպիտակ ֆիգուրներով 101-րդ քայլին կիսեց միավորները հակառակորդի հետ:

Այս պարտիայից հետո հայ գրոսմայստեր 3 միավոր ունի և շարունակում է գլխավորել կույր շախմատի մրցաշարային աղյուսակը: Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), որը ոչ ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ, նույնպես 3 միավոր է հավաքել և երկրորդ տեղում է:

Ավելի ուշ կմեկնարկեն արագ շախմատի պարտիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---