Ադրբեջանական բանակի շարքերը սրընթաց կերպով նոսրանում են. հերթական ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել15 մարտի 2011 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բանակում կրկին ինքնասպանություն է գրանցվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փաստն արձանագրվել է Բաքվի ռազմական միավորման զորամասերից մեկում: 2010 թվականի հունվարին Օղուզի շրջանի ռազմական կոմիսարիատի կողմից զորակոչված Օրհան Իլհամ Օղլու Մամեդովը (1991թ. ծնված) ինքնասպան է եղել կախվելով: Ինքնասպանության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նշվում է, որ Մամեդովի զինծառայությունը պետք է ավարտվեր երեք ամսից: Ադրբեջանի համար նման հաղորդագրություններն արտակարգ չեն: Ադրբեջանի ԶՈՒ-ում մահացու դեպքերի մասին տեղեկատվությունը նախանձելի հաճախականությամբ է հայտնվում` սպանություններ, ինքնասպանություններ, «տարբեր հիվանդությունների մահացու ելքեր»: Ամենավառ օրինակը դարձավ փետրվարի 20-ին ադրբեջանական բանակի զինծառայողի կողմից իր 7 զինակիցների գնդակահարությունը: ԶԼՄ-ներում վարկածներ են հայտնվել, որ «միջադեպի», ինչպես դա անվանում է ադրբեջանական մամուլը, պատճառ է դարձել սեռական բռնությունը, որին բազմիցս ենթարկվել է զինծառայողը: Ինչպես խոստովանում են ադրբեջանցի քաղաքական գործիչները, 6 տարվա ընթացքում միջադեպերի արդյունքում ադրբեջանական բանակում ավելի քան 300 զինծառայող է զոհվել: Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա Ադրբեջանի կառավարությունը լրջորեն մտահոգված է իր քաղաքացիների հոգեկան վիճակով: Վերջերս Ադրբեջանում առաջարկեցին «Բնակչության հոգեկան առողջության մասին» ազգային ռազմավարություն» ընդունել: Փաստաթուղթը սպասում է իր հաստատմանը և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ |