ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշեցին, այնուամենայնիվ, այցելել Ստեփանակերտ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշեցին, այնուամենայնիվ, այցելել Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանեն Ստեփանակերտ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը, մարտի 16-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն հանդիպումներ են անցկացրել Բաքվում: Բանակցությունների ավարտից հետո նրանք մարտի 16-ին կժամանեն Երևան: Ավելի վաղ ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում հայտարարել էր, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք իրենք այցի շրջանակներում կմեկնեն Ղարաբաղ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---