Իրանը խոստանում է բենզինի հուսալի արտահանող դառնալ, այդ թվում դեպի Հայաստան

Իրանը խոստանում է բենզինի հուսալի արտահանող դառնալ, այդ թվում դեպի Հայաստան

PanARMENIAN.Net - Իրանի նավթամթերքի բաշխման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ֆարիդ Ամերի հայտարարել է, որ նպատակային սուբսիդիաների հատկացման հետ մեկտեղ նավթամթերքի սպառման ոլորտում խնայած գումարը կազմել է 1,8 մլրդ դոլար, և գալիք տարում Իրանը բենզինի հուսալի արտահանող կդառնա, հաղորդում է «ԻՐԻԲ նյուզը»:

Երևանը և Թեհրանը փետրվարի 12-ին պայմանավորվածության են հանգել Հայաստանին 1.5 լիտր բենզին և դիզելային վառելիք տրամադրելու մասին: «Ըստ համաձայնագրի, Իրանն ամեն օր Երևան է արտահանելու 750 հազար լիտր բենզին և 750 հազար դիզվառելիք»,- հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Ալիրեզ Զեյգամին Թեհրանում ՀՀ բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Բացի դրանից, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնումը էներգետիկ և գազային ոլորտներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---