ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում15 մարտի 2011 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ղեկավարած պատվիրակությունը Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Ժոակիմ Ալմունիայի հետ էր։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումների ընթացքը` ընդգծելով հատկապես հարկային և մաքսային ոլորտները։ Անդրադառնալով մրցակցության խնդիրներին` ՀՀ կառավարության ղեկավարը տեղեկացրել է Հայաստանում առկա ինստիտուտների, հանձնաժողովի գործունեության մասին` կարևորելով ԵՄ օժանդակությունը հետագա կատարելագործման հարցում։ Ժոակիմ Ալմունիան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին խորհրդատվության, տարբեր ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նշել է, որ հատկապես մեծ փորձ է կուտակված հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |