Հայաստանը սկսելու է Եվրամիության հետ բանակցությունները արտոնագրային ռեժիմի պարզեցման ուղղությամբ

Հայաստանը սկսելու է Եվրամիության հետ բանակցությունները արտոնագրային ռեժիմի պարզեցման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը ողջունում է Հայաստանի ջանքերը` ուղղված առևտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաև կառուցվածքային և վարչական կարողությունների ուժեղացմանը։ Նման հայտարարությամբ մարտի 15-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։ Նա նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդում է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։

«ՀՀ վարչապետի հետ այս հարցերը քննարկելուց հետո տպավորություն ստացա, որ մեր հայ բարեկամները դրանք ևս գերակա են համարում, ինչը կարևոր է գործարար ու ներդրումային ոլորտների զարգացման համար»,- նշել է ԵՀ նախագահը։ Նրա խոսքով` ԵՀ-ն աջակցություն է հայտնում ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում` տրամադրելով նաև խորհրդատվական աջակցություն։ «Կարևոր է, անշուշտ, որ իր հանձնառությունները հարգի Հայաստանը, քանի որ հարաբերություններն ավելի խորացնելու և ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու անհրաժեշտություն կա»,- ասել է նա։

«Ինչ վերաբերում է տեղաշարժի հարցին, մեր գործընկեր երկրների, նաև Հայաստանի հետ ես հաճույքով հայտարարում եմ, որ սկսելու ենք բանակցությունները արտոնագրային ռեժիմի հեշտացման ուղղությամբ։ Եվ դա ավելի կդյուրացնի հայաստանցիների ճանապարհորդությունը մեր տարածքներով»,- տեղեկացրել է Բարոզոն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---