Ադրբեջանը որոշել է Հայաստանին հանձնել մեկ գերու, հայտարարում է ԿԽՄԿ-ն

Ադրբեջանը որոշել է Հայաստանին հանձնել մեկ գերու, հայտարարում է ԿԽՄԿ-ն

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը համաձայնվել է Հայաստանին հանձնել մեկ քաղաքացիական անձի: Այդ մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի մամլո քարտուղար Իլահա Հուսեյնովան: Նրա խոսքերով, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը պաշտոնական ծանուցում է ստացել ադրբեջանական կողմից: Քաղաքացիական անձի ինքնությունը, որը հանձնվելու է հայկական կողմին, չի հայտնվում:

ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական անձնանց հետ ադրբեջանցի գերիներին վերադարձնելու համար, ասել է Հուսեյնովան: Նրա խոսքերով, հայկական կողմը դիմել է ԿԽՄԿ Երևանի գրասենյակ և պատրաստակամություն հայտնել հանձնել մեկ ադրբեջանցի ռազմագերու, և հիմա բանակցություններ են ընթանում ԿԽՄԿ Բաքվի և Երևանի գրասենյակների միջև, հաղորդում է Trend-ը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---