16 մարտի 2011 - 13:10 AMT
«Ժառանգության» առաջնորդի հացադուլը տագնապալի ահազանգ է, հայտարարել է Ռուբեն Հակոբյանը

«Ժառանգություն» կուսակցությունը սատարում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ սկսելու որոշմանը: «Ժառանգության» առաջնորդի հացադուլը ահազանգ է, զգուշացում ինչպես իշխանություններին, այնպես էլ հանրությանը»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» անդամ Ռուբեն Հակոբյանը:

Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների, այդ խնդրի միակ լուծումը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնց հերթականության հարցը կարելի է լուծել իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության արդյունքում:

Ռուբեն Հակոբյանը «Ժառանգության» անունից կոչ է արել երկրի բոլոր ընդդիմադիր ուժերին մի կողմ թողնել հավակնությունները, տարաձայնություններն ու կատարել ժողովրդի կամքը: Նա հավելել է նաև, որ Հայաստանում առկա սոցիալական ընդվզման սերմերը սպառնում են անկանխատեսելի իրավիճակ ստեղծել երկրում: