16 մարտի 2011 - 14:37 AMT
Միխայիլ Բաղդասարովը խորհուրդ է տվել լսել «Արմավիայի» տիրոջը, այլ ոչ թե տարածված լուրերը

«Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը չի վաճառում և չի պատրաստվում վաճառել ընկերությունը: «Ցանկանում եմ ասել, որ պետք է լսել տիրոջը, այլ ոչ թե բամբասանքները»,- մարտի 16-ին Երևանում լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքերին ` նա նշել է, որ ընկերության պարտքն այնքան մեծ չէ այն չմարելու համար, քանի որ բոլոր միջազգային օդանավակայաններում պարտքը վճարվում է հաջորդ ամսվա սկզբին նախորդն ավարտվելուց հետո:

Ինչ վերաբերվում է այն տեղեկատվությանը, որ ընկերության ինքնաթիռը կալանքի տակ է Փարիզում, Բաղդասարովն ասել է, որ դա ոչ թե կալանք է, այլ վերանորոգման աշխատանքներ: «Դրանք ԶԼՄ-ների պատրանքներն են: Կարող եմ հավաստիացնել, որ ոչ մի խնդիր չկա: Եթե պարտքը քիչ է ամսական աշխատավարձից, ապա դա նորմալ պարտք է, իսկ մեզ մոտ քիչ է: Ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին պարտք վճարելու հետ կապված խնդիր չունի, բայց դրանք ընկերությունը չի մարի, քանի որ կան չգրված կանոններ, որոնք պետք է կատարել»,- ասել է նա:

Բաղդասարովի խոսքերով, բազային ավիաընկերությունները ողջ աշխարհում ունեն լավագույն պայմանները, ընդհուպ մինչև զեղչեր 50 տոկոսի չափով: «Արմավիան» ոչ մի առավելություն չունի` չնայած նրան, որ ամսական իրականացնում է շուրջ 500 չվերթ, իսկ ամռանը` մինչև 950: Պայմանները նույնն են նաև այն ընկերության համար, որն ամսական իրականացնում է 4 չվերթ:

Մարտի 16-ի առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը որպես բողոքի նշան հետաձգել է իր չվերթները մեկ ժամով՝ «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գների դեմ: «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկումը 3 անգամ ավելի թանկ է, քան Մոսկվայի օդանավակայաններում, իսկ Եվրոպայի հետ համեմատած` թանկ է 2 անգամ (Փարիզ` 1.5 անգամ, Հռոմ` 2.5 անգամ):

Օդանավակայանի ծառայությունների բարձր գները թույլ չեն տալիս «Արմավիային» նվազեցնել ավիատոմսերի արժեքը: Ընդ որում, չնայած նման բարձր գներին` «Զվարթնոցը» դիմել է կոշտ միջոցների. դադարեցրել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը ընթացիկ պարտքերը չվճարելու համար: