HSBC Բանկ Հայաստանը ճանաչվել է երկրում արտարժույթի փոխանակման լավագույն պրովայդեր

HSBC Բանկ Հայաստանը ճանաչվել է երկրում արտարժույթի փոխանակման լավագույն պրովայդեր

PanARMENIAN.Net - Նյու Յորքում հրատարակվող Global Finance գործարարների միջազգային ամսագիրը HSBC Բանկ Հայաստանը ճանաչել է Հայաստանում արտարժույթի փոխանակման լավագույն պրովայդեր «2011թ. արտարժույթի փոխանակման լավագույն պրովայդերներ» անվանակարգում:

Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած բանկի մամլո հաղորդագրության մեջ, բանկի արտարժույթով կատարվող գործողությունների տարեկան շրջանառությունը 2010թ. կազմել է մոտ 2 մլրդ դոլար: Նշենք, որ բանկը 2010թ. համարվել է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը: Այսօրվա դրությամբ բանկը արտարժույթով գործողությունների ծառայություններ է տրամադրում Հայաստանում պահանջարկ ունեցող 12 երկրների արտարժույթով:

Ըստ HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանի, հաշվի առնելով այն, որ տնտեսական խնդիրներն ու արժութային քաղաքականության խստացումը անկայունության է առաջացրել ողջ աշխարհի արժույթի շուկաներում, HSBC Բանկ Հայաստանը միշտ աշխատում է իրազեկ ու իրավասու բանկ լինել արժութային շուկայում, օգնելու համար իր հաճախորդներին կողմնորոշվել արժույթի շուկայում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---