Ադրբեջանցիները սպառնում են ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները

Ադրբեջանցիները սպառնում են ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե «ոչնչացնելու է Ստեփանակերտի մայիսին բացվող օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO:

«Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը:

Ըստ նրա, «ICAO-ի ղեկավարությունը խորհուրդ է տվել ջանքեր գործադրել՝ խուսափելու համար հնարավոր բացասական երևույթներից տարածաշրջանում»:

Բարձրագոչ հայտարարություններ անող ադրբեջանցի պաշտոնյաները հազիվ թե պատկերացնում են այն բանի հետևանքները, որի մասին այդքան քաջաբար հայտարարում են:

ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման պետ Դմիտրի Ադաշյանը: «Առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը չվերթներ կիրականացնի միայն դեպի Երևան: Տերմինալն ամբողջովին պատրաստ է, օդանավակայանը հագեցած է արդիական տեխնիկայով»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---