16 մարտի 2011 - 16:36 AMT
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղերը կկայանան մարտի 30-ին և ապրիլի 6-ին

Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի օրերը: Մարտի 30-ին «Միկան» իր մարզադաշտում ընդունելու է «Բանանցին», իսկ պատասխան խաղը կայանալու է ապրիլի 20-ին:

Երկրորդ կիսաեզրափակիչ զույգում ապրիլի 6-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում խաղալու են «Շիրակը» և «Ուլիսը»: Վերջին երկու տարիների Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսն» ընդունելու է Գյումրիի թիմին ապրիլի 27-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: