Երևանում կբացվի կինոդահլիճ հատուկ հայկական կինոյի համար

Երևանում կբացվի կինոդահլիճ հատուկ հայկական կինոյի համար

PanARMENIAN.Net - «Մեր երկրում բոլոր կինոթատրոնները մասնավոր են, և հայկական կինո ցուցադրելը շահավետ չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: «Այդ պատճառով մենք խնդրել ենք Երևանի քաղաքապետին կինոդահլիճ տրամադրել, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորություն ունենան ծանոթանալ մեր ֆիլմերի հետ»,- ասել է նա: Միաժամանակ, Հարությունյանը նշել է, որ արդեն կան հովանավորներ, որոնք պատրաստ են աջակցել կինոդահլիճի բացմանը:

Հարությունյանի խոսքերով, Հայաստանում ամեն տարի նկարահանվում են շատ ֆիլմեր, որոնցից շատերը մասնակցում են միջազգային կինոփառատոների, սակայն Հայաստանում դրանք գրեթե ոչ ոք չգիտի:

Ինչպես նշել է Հարությունյանը, նախատեսվում է, որ կինոդահլիճը բացվելու է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն այս տարի տեղի է ունենալու հուլիսի 11-17-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---