Թուրքիայի իշխանությունները երկրի օդային տարածքով դեպի Սիրիա շարժվող իրանական բեռնատար ինքնաթիռին հարկադրել են վայրէջք կատարել: Օդանավը մարտի 15-ին վայրէջք է կատարել Դիարբեքիր նահանգի հարավ-արևելքում գտնվող օդանավակայաններից մեկում: Ինքնաթիռն իջեցնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ ինքնաթիռում միջուկային զենք կա: Թե որ աղբյուրից են ստացվել այդ տվյալները, չի հաղորդվում:
Այդ միջոցին Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչն Associated Press-ի հետ զրույցում հերքել է իրանական ինքնաթիռով որևէ զենք փոխադրելու վերաբերյալ կասկածների առկայությունը: Նրա խոսքով, երկրի տարածքով անցնող իրանական օդանավերի զննման պրակտիկան սովորական երևույթ է, հաղորդում է Lenta.ru-ն: