17 մարտի 2011 - 11:26 AMT
Հնարավոր է, Դիկ Ադվոկատը մեկ այլ դարպասապահի հայտագրի Հայաստանի հետ խաղի համար

Ռուսաստանի հավաքականի ու Պետերբուրգի «Զենիթի» դարպասապահ Վյաչեսլավ Մալոֆեևի կինը զոհվել է մարտի լույս 17-ի գիշերը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հաղորդում է rian.ru-ն: Մալոֆեևը հայտագրվել էր Եվրո-2012 առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղի համար, որը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում: Հնարավոր, է, որ ռուսական հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հավաքականի առաջին դարպասապահ Իգոր Ակինֆիևի հետ կհայտագրի նաև մեկ այլ դարպասապահի: