17 մարտի 2011 - 13:12 AMT
Մարտի 18-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ կհնչի Մոցարտ

Մարտի 18-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Համերգի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը, մենակատարը՝ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո): Ծրագրում կհնչի Մոցարտ, թիվ 25 սիմֆոնիան (սոլ մինոր) նվագախմբի և սոպրանոյի համար: Համերգի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: