Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները

Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալների` մարտի 15-16-ը ընկած ժամանակահատվածում, Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառավաքար, Կայանավան, Չինարի, Սևակավան, Երասխ և Խնձորուտ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը կրակոցներ է արձակել նաև մանկապարտեզների, դպրոցների ու երթևեկող ավտոմեքենաների ուղղությամբ:

Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների` ՀՀ ՊՆ ստորաբաժանումները գործել են առավել հավասարակշռված, հայկական կողմից կրակոցներ չեն արձակվել: Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, սահմանի հիշյալ մի քանի հատվածներում հրադադարի խախտումներ են արձանագրվել, իբր, հայկական կողմից: Հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը` մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկ անգամ ևս հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը:

Վերջին օրերին հակառակորդն առաջնային դիրքերում իրականացնում է նաև ինժեներական, որոշ հատվածներում` ականապատման աշխատանքներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---