17 մարտի 2011 - 16:20 AMT
Քլինթոնը կտրականապես հրաժարվում է աշխատել Օբամայի վարչակազմում նրա վերընտրվելու դեպքում

Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի ցանկանա մնալ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, եթե Օբաման վերընտրվի, գրում է Daily Mail-ը: Չնայած իր բարձր վարկանիշին, նա հավելել է, որ մտադիր չէ նաև կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Ինչպես նշում է հոդվածագիր Դևիդ Գարդները, ըստ CNN/Opinion Research Corporation-ի, ամերիկացիների երկու երրորդը բարենպաստ կարծիք ունի նրա մասին և միայն 31 տոկոսը՝ անբարենպաստ:

«Այժմ աշխարհն այնպիսի ժամանակներ է ապրում, որ հնարավոր չէ շունչ քաշել: Հաիթիից մինչև Ճապոնիա մենք ողբերգությունների ու աղետների ականատես ենք դառնում»,-ասել է Քլինթոնը Մերձավոր Արևելքում: «Եվ ես հազիվ թե կարողանամ առավել պատասխանատու, բարդ և օգտակար բան տեսնել ինձ համար»,-ասել է նա, հայտնում է Inopressa.ru-ն