Տիգրան Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է, որ Թուրքիան ունենա հաջողություններ ԵՄ ինտեգրման ճանապարհին

Տիգրան Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է, որ Թուրքիան ունենա հաջողություններ ԵՄ ինտեգրման ճանապարհին

PanARMENIAN.Net - Հայաստանը խիստ շահագրգռված է, որ Թուրքիան ունենա հաջողություններ ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 18-ին Բելգիայում Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ «Մենք շահագրգռված ենք, որ ունենանք դեմոկրատական, զարգացած շուկայական կանոններով, եվրոպական արժեքներով ապրող հարևան, քանի որ դա կապահովի տարածաշրջանային անվտանգություն, նաև` Հայաստանի զարգացման համար կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ»,-ասել է Սարգսյանը՝ պատասխանելով կոմիտեի անդամների հարցերին։

Ըստ նրա, Հայաստանի քաղաքականությունն այդ առումով վերջին քսան տարիների ընթացքում չի փոխվել և մնում է նույնը։ Պատրաստ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, այնպիսի հարաբերություններ, որոնք պետք է բնորոշ լինեն հարևաններին։

«Դրա վկայությունն այն է, որ մենք համարձակ ստորագրեցինք Շվեյցարիայում արձանագրություններ, և մեր երկրի նախագահը հայտարարեց, որ պատրաստ ենք վավերացման ենթարկել դրանք։ Ավելին` ՀՀ Սահմանադրական դատարանը տվեց իր դրական եզրակացությունը։ Ցավոք, տեսնում ենք, որ Թուրքիայի վրա կան լուրջ ճնշումներ, և Թուրքիան դեռևս պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,-ասել է Սարգսյանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---