17 մարտի 2011 - 18:19 AMT
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» կամփոփի 2010 թվականի ֆինանսական արդյունքները

Մարտի 18-ին` 11:00-ին, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գրասենյակում` Տերյան 66 հասցեում, կհրապարակվեն 2010 թվականի ֆինանսական արդյունքները: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, բացի դրանից, տեղեկատվություն կներկայացվի բանկի 15-ամյակի տոնակատարության մասին: