Սերժ Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում եվրոպական կառույցների կողմից երկրին ցուցաբերվող օժանդակությունը17 մարտի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին: Նախագահը ողջունել և հաջողություն է մաղթել պարոն Ֆիշերին ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի պարտականությունների կատարման գործում` նկատի առնելով, որ նա առաջին անգամ է գալիս Հայաստան: «Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության օգտակարության մասին և այն մասին, որ մենք, իրոք, բարձր ենք գնահատում եվրոպական կառույցների կողմից մեզ ցուցաբերվող օժանդակությունը` մեր երկրի հետագա զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման գործում: Վստահ եմ, որ այս անգամ էլ օգտակար դիտողություններ, խորհուրդներ կլինեն: Պատրաստ ենք դրանք լսելու և համատեղ աշխատելու: Այդ մարտահրավերները ծառացած են մեր առջև: Մենք, իրոք, ցանկություն ունենք այդ խնդիրները լուծելու և այս ճանապարհին օժանդակությունը բարձր ենք գնահատում»,- ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը: Համազեկուցող Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում և զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ: «Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև Վեհաժողովին»,- ասել է Ջոն Պրեսկոտը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում |