18 մարտի 2011 - 11:53 AMT
«Ամբեր». Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովին

«Ամբերի» 5-րդ տուրից հետո արագ շախմատի և «կույր» շախմատի միանձնյա առաջատարն է Լևոն Արոնյանը: Այս տուրում նա 2:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Վուգար Գաշիմովին:

Արոնյանը վաստակել է 4-ական միավոր արագ և «կույր» շախմատում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստը հավաքել է 8 միավոր, 6.5 միավոր ունի Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), 3-րդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որն ունի 6 միավոր:

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիչշուկը (Ռուսաստան), որի հետ նա պետք է խաղա նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների խաղերում: Այդ խաղերը տեղի կունենան մայիսի 3-27-ը Կազանում: