ԵԱՀԿ գործող նախագահը հայկական կողմին առաջարկել է միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին շփման գծից

ԵԱՀԿ գործող նախագահը հայկական կողմին առաջարկել է միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին շփման գծից

PanARMENIAN.Net - Եթե հայկական կողմը միակողմանի կարգով դուրս բերեր դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության շփման գծից, ապա այդ քայլը Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման լավ օրինակ կծառայեր: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Մենք առաջարկել ենք հայկական կողմին միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, բայց դա, ավելի շուտ, զգացմունքային առաջարկ է»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը և հավելել, որ դիպուկահարներին հեռացնելու մասին ասել է ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ Հայաստանին:

Աժուբալիսը նաև ողջունել է հայկական և ադրբեջնական կողմերի միջև երեկ տեղի ունեցած գերիների փոխանակությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---