Էդվարդ Նալբանդյանը բացառել է ղարաբաղյան կողմի մասնակցությունը 9 տարեկան տղայի մահվան դեպքին

Էդվարդ Նալբանդյանը բացառել է ղարաբաղյան կողմի մասնակցությունը 9 տարեկան տղայի մահվան դեպքին

PanARMENIAN.Net - Անդրադառնալով դիպուկահարներին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման առաջնային գծից ետ քաշելու կոչերին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսում ասել է, որ դա բավական զգայուն հարց է: «Ես կցանկանայի այդ կապակցությամբ հիշեցնել, որ վերջին երկու տարիների ընթացքում շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող իրար հաջորդող նախագահների, եւ այսօր նաեւ լիտվացի նախագահողի կողմից, եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների. թե Հայաստանը, թե´ Ղարաբաղը դրական են արձագանքել այդ առաջարկին` ինչպես դիպուկահարների դուրսբերման, այնպես էլ հրադադարի ռեժիմի ամրապնդման, նաեւ միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մեխանիզմի ստեղծման միջադեպերի վերաբերյալ առաջակին»,-ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հետաքննության մեխանիզմի ստեղծման կապացությամբ: Նա հիշեցրեց նաեւ, որ ՀՀ նախագահն առաջարկ է արել, որն աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից, համաձայնության գալ ուժի չկիրառման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ վերջին շրջանում` թե´ Սոչիից առաջ, թե´ Սոչիից անմիջապես հետո, եւ անգամ երեկ, երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները` դեսպանները, եւ անգամ ԵԱՀԿ գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները երեկ եւս մեկ զինվորական են սպանել Ղարաբաղում: Եվ դրա հետ մեկտեղ մեծ աղմուկ են բարձրացնում, առանց հիմնավոր փաստարկների` կապված ինը տարեկան տղայի մահվան հետ, որը անգամ տեխնիկապես անհնար էր, որ դա լիներ Ղարաբաղի կողմից:

«Այս բոլոր քայլերը ինչ-ինչ պատճառներով տարածաշրջանում լարվածության ավելացման պատճառ են հետապնդում: Մենք կողմ ենք, որպեսզի այն դրական միտումը, որը առաջացել է Սոչիում հանդիպման արդյունքում, կողմերն օգտագործեն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների գործընթացը առաջ տանելու համար»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---