Ալեքսանդր Արզումանյանը չի ցանկանում հավատալ, որ ընդդիմությունը գործարք է կնքել իշխանությունների հետ

Ալեքսանդր Արզումանյանը չի ցանկանում հավատալ, որ ընդդիմությունը գործարք է կնքել իշխանությունների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե չի հավատում, որ ՀԱԿ-ը գործարքի է գնացել իշխանությունների հետ: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչով է բացատրվում ոստիկանության հանգիստ կեցվածքը և Ազատության հրապարակ մուտք գործելու թույլտվությունը մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ: «Չեմ ցանկանում հավատալ նման բաների: Դա կնշանակեր հիասթափեցնել այն մարդկանց, որոնք արդեն երեք տարի է, ինչ փողոց են դուրս գալիս»,-ասել է նա: Նա նշել է, որ անձամբ ինքը մասնակցում է հանրահավաքներին որպես ՀԱԿ շարքային անդամ և չի մասնակցում ղեկավարությանը: Արզումանյանը հավելել է նաև, որ հանրությունը ՀԱԿ-ից ակտիվ գործողություններ էր ակնկալում և նրա սպասելիքներն արդարացան:

Իր հերթին ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը նշել է, որ Ազատության հրապարակում վաղ թե ուշ պետք է ընդդիմության բողոքի ցույցեր տեղի ունենային: Նա հույս է հայտնել, որ ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքը ևս կանցնի առանց ոստիկանության հետ բախումների և հանրահավաքի կազմակերպիչները կկարողանան հավաքվածներին պահել օրենքի շրջանակներում:

Մարտի 17-ին` 17.20-ին, Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որին մասնակցում էր 9000 մարդ: Հանրահավաքն ավարտվեց ժամը 18.30-ի սահմաններում, ինչից հետո կազմակերպիչների կոչով սկսվեց երթ դեպի Ազատության հրապարակ:

Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրեցին հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---