18 մարտի 2011 - 19:55 AMT
Բակո Սահակյան. Ղարաբաղյան կարգավորման սկզբունքները պետք է քննարկվեն հակամարտության գլխավոր կողմի` Ղարաբաղի հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր սկզբունքները պետք է քննարկվեն և համաձայնեցվեն Արցախի Հանրապետության ղեկավարության հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Հիմնախնդրի կարգավորման սկզբունքները պետք է քննարկվեն հակամարտության գլխավոր կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի բոլոր փուլերին»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Ինչպես նշել է Բակո Սահակյանը, Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պաշտոնապես չեն ներկայացվել ղարաբաղյան կողմին, քանի որ Արցախը չի մասնակցում ներկայիս բանակցություններին: «Սակայն, բնականաբար, հայկական ղեկավարության միջոցով մենք ծանոթ ենք Մադրիդյան սկզբունքներին»,- ասել է նա: