18 մարտի 2011 - 21:20 AMT
Եմենում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրում հակակառավարական ցույցերի պատճառով:

Մարտի 18-ին Սանայում հատուկ ծառայությունները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ և ապսնել են շուրջ 30 մարդու և վիրավորել մոտ 100: Ըստ ականատեսների, բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարներն ուրբաթօրյա աղոթքից հետո հավաքվել են համալսարանի մոտ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արդեն մեկ ամսից ավելի է, որ ընդդիմադիր ցույցեր են անցնում ոչ միայն Սանայում, այլ նաև Եմենի այլ քաղաքներում: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, որը կառավարում է արդեն շուրջ 30 տարի: