Ազատության հրապարակ մուտք գործելու թույլտվությունը իշխանությունների բարի կամքի դրսևորում էր, գտնում է հայ պատգամավորը19 մարտի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Այն, որ ոստիկանությունը թույլ տվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի մասնակիցներին մուտք գործել Ազատության հրապարակ, իշխանությունների բարի կամքի դրսևորում էր: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: «Այն փաստը, որ մի շարք եվրոպացի պաշտոնյաներ Երևանում էին հանրահավաքի օրը, ամենևին չի ազդել իշխանությունների գործողությունների վրա»,-ասել է պատգամավորը: Մեկնաբանելով ՀԱԿ-ի գործողությունները՝ Մինասյանը հայտարարել է, որ ծայրահեղական պահանջներն ու վերջնագրերն անընդունելի են: «Ես նախկինում ևս ասել եմ, որ մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ-ի ներկայացրած պահանջները ես վերջնագիր եմ համարում»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ի վերջին՝ մարտի 17-ի հանրահավաքում նկատելի էր ընդդիմության մտադրությունների ընդհանուր մթնոլորտի որոշ փոփոխություն: Մարտի 17-ին` Մատենադարանի հարակից տարածքում կայացավ հայկական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը: Ավելի ուշ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շարժվել դեպի Ազատության հրապարակ: Ամբոխը ոգևորությամբ արձագանքեց դեպի ոստիկանությամբ օղակված Ազատության հրապարակ շարժվելու` ընդդիմության առաջնորդների կոչին: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: 20:25-ին Ազատության հրապարակում, չնայած էլեկտրականության բացակայությանը, մեկնարկեց հայկական ընդդիմության հանրահավաքը: Սակայն ոչ հանրահավաքից առաջ, ոչ էլ հետո ՀԱԿ առաջնորդները չմոտեցան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Հանրահավաքից հետո որոշ մասնակիցներ հրապարակում մնացին` իրենց աջակցությունը հայտնելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |