ՀՀ Պետեկամուտների կոմիտեն 2011թ. մտադիր է բարձրացնել հարկատուների սպասարկման որակը

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն 2011թ. մտադիր է բարձրացնել հարկատուների սպասարկման որակը

PanARMENIAN.Net - Սպասարկման մակարդակի կատարելագործմամբ Պետեկամուտների կոմիտեն փորձում է հարկատուների հետ շփումը տեղափոխել բոլորովին նոր հարթություն: Ինչպես ասվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մամլո հաղորդագրության մեջ, հարկ վճարողների սպասարկման որակի կատարելագործումը պետական եկամուտների կոմիտեի 2011-ի գերակա խնդիրներից է հայտարարվել: Մինչև այս տարեվերջ թե° աշխատանքի որակի, և թե° կառուցվածքային փոփոխությունների առումով Երևանի գրեթե բոլոր հարկային տեսչությունները հարկատուներին կներկայանան նոր տեսքով` կատարելագործված պայմաններով ու սպասարկման բարձր մակարդակով: Այդ գործում կարևորվում է յուրաքանչյուր հարկային ծառայողի դերը. հարկային մարմնի յուրաքանչյուր աշխատակցի հանձնարարվել է՝ զերծ մնալ անհարկի քաշքշուկներից, ավելորդ թղթաբանությունից: Այժմ աշխատանքներ են տարվում բոլոր հարկային տեսչություններում սպասարկման սրահներ ստեղծելու ուղղությամբ, ավելին, նախատեսվում է նաև հանրապետության մարզերում հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոններ գործարկել, քանի որ դրանց միջոցով պետք է իրականացվեն հարկատուների հետ տարվող աշխատանքների մոտ 90 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---