Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառը

Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառը

PanARMENIAN.Net - ՀՀԿ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը չի հասկանում, թե ինչու է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել հացադուլ հայտարարել: «Ժառանգության» առաջնորդը իր կարծիքը խորհրդարանի ամբիոնից հայտնելու լավ հնարավորություն ունի: Չեմ հասկանում, թե ինչու նա գնաց այդ քայլին»,-ասել է Մինասյանը: Ըստ նրա, ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքական ուժերն ու գործիչներն օգտագործեին իրենց տրամադրված ամբիոնները:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: Նրան այցելել են ՄԿԽԿ ներկայացուցիչները, քաղաքացիներ, կուսակիցները, տարբեր ոլորտների գործիչներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---