Հայաստանը մասնակցում է Փարիզի գրքի ամենամյա ցուցահանդեսին19 մարտի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - 2011-ի մարտի 18-21-ը Փարիզում տեղի է ունենում գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը` փարիզյան գրքի սրահը, որին Հայաստանը մասնակցում է երրորդ անգամ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Ցուցահանդեսին Հայաստանը այս տարի ներկայացել է «Հայաստանը գրքերի մեջ» խորագրի ներքո: 36քմ տաղավարում ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարության և ավելի քան 40 հրատարակչությունների հանրագիտարանային, մանկական, գեղարվեստական, հոգևոր, թարգմանական, ալբոմային, հոբելյանական, ժամանակակից, ֆրանսալեզու և այլ` շուրջ 250 անուն գրականություն։ Մարտի 19-ին հայկական տաղավարում կհյուրընկալվեն Շառլ Ազնավուրը, արքայադուստր Սոֆյա Օդուին-Մամիկոնյանը: Վերջինս կներկայացնի իր «Թարա Դունքան», «Ինդիանա Թելլեր» գործերը: Մարտի 20-ին Ռայմոնդ Գևորգյանը կներկայացնի ֆրանսերեն հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու հայկական հիշողությանը: ֆրանսերեն լեզվով Գրիգոր Նարեկացի կներկայացնի Ժան Պիեռ Մահեն: Ժան Միշել Բերթսը կներկայացնի «Հայաստնի լույսերը» գիրքը, իսկ Ժիլբեր Սինուն` իր «Երևան» գիրքը: Հայկական տաղավարը ձևավորված է Հայ գրատպության 500-ամյակը և Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք ներկայացնող մեծածավալ պաստառներով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հայտարարվել է 2012-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»: 2011-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է Բուենոս Այրեսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |