Մատենադարանի նորակառույց մասնաշենք շահագործման կհանձնվի օգոստոսին19 մարտի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենք: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել մասնաշենքում, որտեղ ավարտին են մոտենում ներքին հարդարման և հիմնական բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ նախատեսվում է օգոստոսին մասնաշենքը հանձնել շահագործման: Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Մատենադարան» ՊՈԱԿ-ի տեխնիկական առաջադրանքի հիման վրա նախագծված նոր մասնաշենքի հնարավորությունները: Նշվել է, որ այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և գրադարանային ֆոնդերի պահպանության, վերականգնման, թվայնացման աշխատանքների կազմակերպման, գիտաշխատողների սպասարկման, գիտաժողովների անցկացման համար և հագեցված է նորագույն ինժեներական համակարգերով: Նոր մասնաշենքում կառուցվում է նաև դահլիճ` տեսահամակարգով և 4 լեզվով համաժամանակյա թարգմանության հնարավորությամբ: §Փյունիկ¦ մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի Մատենդարանի համար նախատեսված ծրագրերի շրջանակում նորակառույց մասնաշենքը կկահավորվի, ձեռք կբերվեն վերականգնողական և թվայնացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ: Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև §Փյունիկ¦ հիմնադրամի կողմից Մատենադարանին նվիրաբերված հնագույն ձեռագրերին: Շրջայցից հետո տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գործող` գլխավոր մասնաշենքի հետ կապված հարցեր: Նշվել է, որ գլխավոր մասնաշենքի մի շարք բաժինների նոր մասնաշենք տեղափոխումից հետո այն կվերածվի թանգարանի` հնարավորություն ընձեռելով հինգ անգամ ընդլայնելու ցուցադրական տարածքները, որի արդյունքում էապես կբարելավվի Մատենադարանի հարուստ հավաքածուների, այնտեղ պահվող համամարդկային գիտամշակութային արժեքների հանրահռչակման գործը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |