Ճապոնական թերակղզիներից մեկը երկրաշարժի արդյունքում տեղաշարժվել է ավելի քան 5 մետրով

PanARMENIAN.Net - Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Օսիկա թերակղզին մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տեղաշարժվել է 5.3 մետրով հարավ-արևելյան ուղղությամբ և իջել 1.2 մետրով, հաղորդում է Կիոդո գործակալությունը` մեջբերելով Ճապոնիայի Աշխարհագրության ինստիտուտը:

Թերակղզու տեղաշարժվելը, որը մտնում է Միյագի վարչական շրջանի մեջ, երկրի կեղևի ամենազգալի տեղաշարժն է ինստիտուտի ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում, նշում է գործակալությունը: Ավելի վաղ Աշխարհագրության ինստիտուտը կեղևի խոշորագույն տեղաշարժ համարում էր Մինամիսոմա քաղաքի (Միյագի) շրջանում 4.4 մետրով հեռացումը հարավ-արևելյան ուղղությամբ:

Կեղևի տեղաշարժը շարունակվում է նաև երկրաշարժից հետո: Աղետից մեկ շաբաթ անց 25 սմ-ով տեղաշարժվել է Յամադա քաղաքի տակ գտնվող կեղևը, 17 սանտիմետրով` Տյոսի քաղաքի տակ գտնվող երկրակեղևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածնեի ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել՝ առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---