«Ուլիսը» և «Միկան» առաջին հաղթանակները տարան ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում

«Ուլիսը» և «Միկան» առաջին հաղթանակները տարան ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկու խաղերը: Սեփական հարկի տակ «Բանանցը» ընդունել է «Ուլիսին»:

Առաջինը գոլը խփել է թիմի նորեկ Բրունոն: Բայց Սևադա Արզումանյանի սաները ոչ միայն հավասարեցրել են հաշիվը, այլ նաև կրկնապատկել այն: Գոլերի հեղինակ են դարձել Արտյոմ Ադամյանը և Նորայր Սահակյանը: Երրորդ գոլը խփել է Գեորգի Կրասովսկին, և 1:3 հաշվով «Ուլիսը» հաղթանակ է տարել:

Օրվա երկրորդ խաղում «Հրազդան» մարզադաշտում «Արարատը» խաղացել է «Միկայի» դեմ: 4-րդ րոպեին Էդնեյ դե Օլիվեյրան դարձել է գոլի հեղինակ` իրացնելով 11-մետրանոց հարված: Եվս երկու գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Բեգլարյանը և Ֆանգժու Դոնգը, խաղն ավարտվել է 0:3 հաշվով: «Միկան» վաստակել է 4 միավոր:

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում խաղալու են «Փյունիկը» և «Գանձասարը», իսկ «Շիրակ»-«Իմպուլս» խաղը կայանալու է Իջևանի «Արնար» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---