«Եվրատեսիլ 2011»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ

«Եվրատեսիլ 2011»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ

PanARMENIAN.Net - Այս տարի «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին մասնակցելու են 43 երկրների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը, եվրոպական հեռարձակողների միությունն արդեն ստացել է «Եվրատեսիլ 2011»-ի բոլոր մասնակիցների երգերը:

2010-ին «Եվրատեսիլին» մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ:

Հայ երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում հանդես կգա «Boom-Boom» երգով: Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS քվեարկության և 50/50 հարաբերակցությամբ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշումով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---