Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման համար Թուրքիային քննադատած Արազ Ազիմովը «պատասպան է տալիս իր բառերի համար»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովն իր կարծիքն է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի խոսքերի հետ կապված, որն արտահայտվել է «CNN-Türk» հեռուստաալիքին Ազիմովի տված հարցազրույվի առթիվ: Փոխնախարարն ասել է. «Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ խոսքերի համար, և իմ կողմից ասված յուրաքանչյուր բառ հիմնավորում ունի: Ինչ վերաբերվում է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարություններին, ես անհրաժեշտ չեմ համարում արձագանքել դրանց», հաղորդում է ԱՊԱ-ն:

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը «CNN-Türk» հեռուստաալիքին հայտարարել է, որ Անկարան, ստորագրելով ցյուրիխյան արձանագրությունները, բարդացրել է ղարաբաղյան հակամարտության լուծումը. «Այդ արձանագրությունները մեզ համար ճգնաժամային իրավիճակ են ստեղծել: Մի կողմից, բարդացնելով իրավիճակը, մյուս կողմից, կարգավորման գործընթացը կանգ է առել և առաջըթնաց չի արձանագրվել ղարաբաղյան գործընթացում»:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիչը հայտարարել է, որ «Ազիմովի կողմից ասվածն ընդամենը նրա կարծիքն է: Թուրքիայի քաղաքականությունն ուժեղ է: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նա սխալվել է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---