Վրաստանի ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում փոփոխել երկրում մզկիթների շինարարության մասին պայմանագիրը

Վրաստանի ժողովրդական կուսակցությունը Թուրքիային կոչ է անում փոփոխել երկրում մզկիթների շինարարության մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Վրաստանի ժողովրդական կուսակցությունը Թուրքիայի դեսպանին նամակ է հղել, որում պահանջում է փոփոխել երկրում մզկիթների շինարարության մասին պայմանագիրը: «Մեզ ուրախացնում են մեր հարևան բարեկամական Թուրքիայի հաջողություններն իր ժողովրդի ազգային ավանդական արժեքների վրա հիմնված ժողովրդավարության վերականգնման և ամրապնդման գործում: Ուստի մեր դիրքորոշումն այդ հարցում պետք է ձեր համար ավելի հստակ լինի: Ցանկանում ենք հիշեցնել, որ Վրաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրն արդեն բողոքի ալիք է բարձրացրել մեր հասարակության մեջ: Մենք դեռևս համաձայնության չենք եկել այդ հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով սույն պայմանագիրը կարող է վտանգ ներկայացնել վրացա-թուրքական հարաբերությունների համար; Վրաստանում կարող են բարդություններ ծագել կրոնական հողի վրա: Հուսով ենք, որ դուք կհասկանաք վրացական հասարակայնության դիրքորոշումը»,- ասվում է նամակում:

Չնայած, որ Վրաստանի նախագահն ամեն կերպ ջանում է «բարեկամանալ» Թուրքիայի հետ` զոհաբերելով ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունները, այլև իր երկրի ազգային շահերը, Վրաստանում նոր մզկիթների կառուցումը, այնուամենայնիվ, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, դրանից հետո կգա ռազմակայանների հերթը, Աջարիայի հնարավոր զավթումն ու ինքնուրույնության կորուստը: Եվ այդ ամենն արվում է ԱՄՆ-ի` Վրաստանի նախագահի գլխավոր հովանավորի լռելյայն համաձայնությամբ: Ճիշտ է, կա մի հանգամանք, որն իսկապես կարող է խանգարել թուրքական ծրագրի իրականացմանը. Վրաստանում քրիստոնեությունը շատ ուժեղ է, և Պատրիարք Եղիա Երկրորդի խոսքն ավելի ծանրակշիռ է, քան նախագահինը: Եվ ոչ մի քրիստոնեական պատրիարք թույլ չի տա նոր մզկիթներ կառուցել և ամրապնդել իսլամը: Թեև Վրաստանի պատմության մեջ նման նախադեպեր եղել են. վրաց կառավարիչները նախորդ դարերի ընթացքում հանգիստ ընդունել են իսլամը, եթե այն օգնել է իշխանություն ձեռք բերել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---