20 մայիսի 2003 - 00:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ՀԱՍՑՎԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ՔՎԵԱՏՈՒՓԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՉԱՓԱՔԱՆԱԿ
Մայիսի 25-ին կայանալիք քվեարկության համար Հայաստան է հասցվել 3401 լրացուցիչ թափանցիկ քվեատուփ: Դրանք կօգտագործվեն անցած նախագահական ընտրությունների նախօրեին հանրապետություն բերված 2000 քվեատուփերի հետ միասին: Այդպիսով, յուրաքանչյուր ընտրատեղամասում կլինի երկու քվեատուփ` խորհրդարանական ընտրությունների եւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեի համար: Քվեատուփերի նոր չափաքանակի արտադրությունը եւ առաքումը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Մեծ Բրիտանիայի ու Նիդեռլանդների կառավարությունների ֆինանսական օժանդակության շնորհիվ: